Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատը վավերացրեց ռուս - ամերիկյան համաձայնագիրը


Միացյալ Նահանգների Սենատը ձայների 71 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ վավերացրել է ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին ռուս - ամերիկյան համաձայնագիրը:

Այս տարվա ապրիլին Պրահայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած փաստաթղթով նախատեսվում է, որ երկու երկրները պետք է մեկ երրորդով կրճատեն իրենց միջուկային սպառազինությունները:

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի` Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը այսօր հայտարարել է, որ պալատը կարող է արդեն իսկ վաղը վավերացնել այդ պայմանագիրը։ Դրանից հետո այն պետք է վավերացնի Դաշնային ժողովի վերին պալատը` Դաշնության խորհուրդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG