Ակնկալվում է, որ ժամեր անց ԱՄՆ-ի Սենատում ի վերջո կկայանա հարձակողական ռազմավարական սպառազինությունների կրճատման վերաբերյալ դեռեւս ապրիլին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ կնքված համաձայնագրի հարցով քվեարկությունը:
Կոնգրեսի վերին պալատի հավանությանը արժանանալու համար անհրաժեշտ է, որ փաստաթուղթը ստանա առնվազն 67 սենատորների ձայներ:
Հայտնի է դարձել, որ առնվազն 11 հանրապետական սենատորներ համաձայնել են միանալ դեմոկրատ սենատորներին` համաձայնագրին կողմ քվեարկելու համար:
Փաստաթղթի համաձայն` Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը 7 տարվա ընթացքում մոտ 30 տոկոսով կրճատելու են իրենց միջուկային մարտագլխիկները, եւ տվյալ ժամկետի ավարտից հետո կողմերից յուրաքանչյուրը չպետք է ունենա 1550-ից ոչ ավելի մարտագլխիկ: