Մատչելիության հղումներ

Հաշմանդամային սպորտը հոգածության կարիք ունի


Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում արդեն 2 տարի գործում է ադապտիվ ֆիզկուլտուրայի ամբիոն, որի պատրաստած մասնագետները պետք է կարողանան աշխատել սպորտով զբաղվող հաշմանդամ մարդկանց հետ:

Այսօր ամբիոնում սովորում է 55-60 ուսանող, ովքեր մասնագիտական պրակտիկա են անցնում հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիայում, «Փյունիկ» եւ այլ հասարակական կազմակերպություններում:

Հաշմանդամային սպորտի զարգացման համար պետական բյուժեից հատկացվում է 9 միլիոն դրամ, որը բաժանվում է հաշմանդամների հարցերով զբաղվող չորս կարզմակերպությունների միջեւ: Այդուհանդերձ Հայաստանում ապրող մոտ 18000 հազար հաշմանդամների` սպորտի ոլորտում ներգրավվածությունը շատ ցածր է, ինչը փաստում են եւ’ սպորտով զբաղվող հաշմանդամները, եւ’ հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիան:

XS
SM
MD
LG