Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին անվանել է «հայ թեք ահաբեկիչ» եւ հաստատել, որ Սպիտակ տունը որոնում է տնային կալանքի պայմաններում Լոնդոնում գտնվող ավստրալացու նկատմամբ դատական գործ հարուցելու ուղիներ:
Ըստ Independent-ի` մամուլի աշխարհում հայտնի կառույցները բնավ չեն բացառում WikiLeaks-ի հիմնադրին ինչ-որ օրինական եղանակով ամերիկացիներին փոխանցելու հնարավորությունը եւ արդեն նախաձեռնում են դրա կասեցմանը ուղղված արշավ:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը բաց նամակով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ արդարադատության նախարար Էրիկ Հոլդերին: Ըստ նամակի` կազմակերպությունը մտահոգված է շրջանառվող տեղեկություններով այն մասին, որ պաշտոնական Վաշինգտոնը կարող է փորձել գործ հարուցել Ջուլիան Ասանժի նկատմամբ:
«Մենք մտահոգություն ենք հայտնում ոչ թե այն պատճառով, որ հավանություն ենք տալիս Ասանժի գործունեությանը, մենք ընդգծում ենք, որ Սահմանադրությունը երաշխավորում է հանրության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ հրապարակելու իրավունքը: Այն տասնամյակներ շարունակ պահպանվել է ամերիկյան իրավագիտությունում եւ լավ է ծառայել ժողովրդին», - ասված է, մասնավորապես, նամակում: - «Գրեթե մեկ դար տեւող ժամանակաշրջանում ԱՄՆ-ի կառավարությունը ձեռնպահ է մնացել մամուլի նկատմամբ սահմանափակումներ ենթադրող գործողություններից: Այդ ավանդական դիրքորոշումը փոփոխության ենթարկելը կդառնա սպառնալիք խոսքի եւ մամուլի ազատությունը երաշխավորող Առաջին լրամշակման համար»:
Որպես ամբողջ աշխարհում արտահայտվելու ազատությունը եւ լրագրողների իրավունքները պաշտպանող կառույց` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ընդգծում է, որ բանտարկված լրագրողների մեծ մասը ազատությունից զրկվել է հենց կառավարությունների տեսակետից գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար:
«Անցյալում մենք հպարտությամբ մատնացույց ենք արել Միացյալ Նահանգները որպես երկիր, որտեղ լրագրողը չի բանտարկվում, եթե հրապարակում է կառավարության համար տհաճ տեղեկություն: Ամբողջ աշխարհում մամուլի ազատությունը անդառնալի կորուստ կկրի այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները զրկվի ուրիշների համար օրինակելի այդ առաքելությունից, բանտեր նետելով լրագրողներին` աշխարհի բռնատիրական վարչակազմերը կասեն, թե ընդամենը անում են այն, ինչ արել է Միացյալ Նահանգները», - ասված է բաց նամակում:
Նամակի ավարտին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ Փոլ Սթայգերը եւ գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը արդարադատության նախարարությանը հորդորում են պաշտպանել մամուլի եւ խոսքի ազատությունը եւ ձեռնպահ մնալ գաղտնի փաստաթղթեր հրապարակած WikiLeaks-ի կամ Ասանժի նկատմամբ հետապնդումներից: