Մատչելիության հղումներ

«Ընտրությունները չդարձան Բելառուսի համար նոր մեկնարկ»


ԵԱՀԿ-ի եւ ԺՀՄԻԳ-ի հաղորդագրությունում ասվում է, որ «չնայած որոշակի բարելավումներին, Բելառուսը դեռ պետք է երկար ճանապարհ անցնի ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելու համար»։

Երկու կառույցները նշում են, որ երեկ Մինսկում նախագահության թեկնածուների, հարյուրավոր ակտիվիստների, լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ծեծն ու ձերբակալությունները ստվեր են գցել ընտրությունների վրա։

Քվեարկության ընթացքը ընդհանուր առմամբ դրական է գնահատվել, սակայն քվեների հաշվարկը դիտորդների փոխանցմամբ «վատ» կամ «շատ վատ է» որակվել, ինչն ի չիք է դարձրել ընտրական գործընթացի բարելավման ուղղությամբ ձեռնարկված առանձին քայլերը։

«Այս ընտրությունները չեն դարձել Բելառուսի համար այդքան անհրաժեշտ նոր մեկնարկ։ Բելառուսի ժողովուրդն արժանի էր ավելին ստանալ։ Ես ակնկալում եմ, որ կառավարությունը բացատրություններ կներկայացնի թեկնածուների, լրագրողների եւ իրավապաշտպանների ձերբակալությունների համար»,- ասել է ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության եւ ԵԱՀԿ-ի ԽՎ պատվիրակության ղեկավար Թոնի Լոյդը։

«Ես հուսով էի, որ գոնե այս անգամ մենք ավելի դրական գնահատական կտանք։ Դժբախտաբար, դա հնարավոր չէ՝ հաշվի առնելով քվեների կեղծված հաշվարկը եւ իշխանությունների կոշտ արձագանքը երեկվա ցույցերին»,- ասել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի երկարատեւ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ-Հինրիխ Արենսը։

Դիտորդները Բելառուսի իշխանություններին հորդորել են հավատարիմ մնալ ԵԱՀԿ-ի առջեւ այդ երկրի ստանձնած պարտավորություններին եւ չդադարեցնել ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելուն ուղված անհրաժեշտ դեմոկրատական բարեփոխումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG