Մատչելիության հղումներ

WikiLeaks. Եմենում ռադիոակտիվ նյութերի հսկողությունը պատշաճ կերպով չի իրականացվել


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հեռագրում, որը այսօր հրապարակվել է WikiLeaks կայքի կողմից, ասվում է, որ Եմենում ռադիոակտիվ նյութերի պահեստարանը պատշաճ կերպով չի պահպանվել:

Հեռագիրը, որը ուղարկվել է հունվարի 9-ին, փոխանցում է եմենցի մի պաշտոնյայի մտահոգությունները Ատոմային էներգիայի ազգային գործակալության անվտանգության վերաբերյալ: Պաշտոնյան հորդորել է ԱՄՆ-ի դեսպանատանը ճնշում գործադրել Եմենի կառավարության վրա եւ պահանջել ռադիոակտիվ նյութերի պատշաճ հսկողություն իրականացնել:

Եմենում գործում է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության ակտիվ ստորաբաժանում, որը պարբերաբար հարձակումներ է իրականացնում Եմենի կառավարության դեմ եւ մի շարք հարձակումներ է ձեռնարկել նաեւ ԱՄՆ-ի դեմ, այդ թվում` Ծննդյան տոներին Դետրոյտում ինքնաթիռ պայթեցնելու` տապալված փորձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG