Մատչելիության հղումներ

Բաղդադի նահանգապետը ցանկանում է այցելել Հայաստան


Բաղդադի նահանգապետ Սալահ Աբդել Ռազաքը Երեւան այցելելու եւ իր հերթին հայաստանյան պատվիրակություն ընդունելու պատրաստակամություն է հայտնել Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դեկտեմբերի 15-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների միջեւ տնտեսական, ներդրումային, մշակութային հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիները, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2011 թվականի ընթացքում կազմակերպել ցուցահանդես եւ գործարար ֆորում:

Դեսպան Մուրադյանը նույն օրը հանդիպել է նաեւ Իրաքի նախագահի աշխատակազմի ղեկավար Նասիր Այիֆ Ալ-Անիի հետ եւ փոխանցել Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձը` ուղղված Իրաքի նախագահին: Զրույցի ընթացքում, մասնավորապես, կարեւորվել է մոտ ապագայում բարձրաստիճան փոխադարձ այցերի կազմակերպումը, Հայաստանում Իրաքի դեսպանության շուտափույթ բացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG