Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արամ Տեր-Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ (պայմանագրի ժամկետը հինգ տարի):
Հայաստանի ռազմական ոստիկանության նախկին պետ գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ, իսկ Արամ Տեր-Սահակյանը` ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար:
Ավելի վաղ Արամ Տեր-Սահակյանը նույն կառույցի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալն էր, նախկինում գլխավորել է Լեռնային Ղարաբաղի ռազմական ոստիկանությունը: