Մատչելիության հղումներ

Վազգեն Խաչիկյանը ազատվել է սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից


Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանը ազատվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից։ Այդ մասին այսօր հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Խաչիկյանը իր պաշտոնանկության պատճառների մասին նշեց, որ «հստակ ոչինչ ասել չի կարող»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ իր համար անսպասելի չէր իր պաշտոնանկությունը, եւ առայժմ իրեն ոչ մի ուրիշ աշխատանք չի առաջարկվել:

«Կշարունակե՞ք անդամակցել Հանրապետական կուսակցությանը» հարցին Խաչիկյանը պատասխանեց. - «Միշտ, եթե իրենք ինձ չհեռացնեն»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG