Մատչելիության հղումներ

Իրանում երկու պայթյուններից առնվազն 38 մարդ է զոհվել


Իրանի հարավ-արեւելքում` Պակիստանի սահմանին մոտ գտնվող Չահբահար նավահանգստային քաղաքի մզկիթի մոտ այսօր ինքնասպան ահաբեկիչների իրականացրած երկու պայթյունների հետեւանքով առնվազն 38 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` վկայակոչելով Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալության տեղեկատվությունը:

Ռմբահարումների թիրախը մահմեդական ծիսակատարության մասնակցող հավատացյալների խումբն էր:

Իրանցի պաշտոնյաների վկայությամբ` զոհվածների թվում կան կանայք եւ երեխաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG