Մատչելիության հղումներ

Երթ Երեւանում` Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ


Երթ մարդու իրավունքների պաշտպանության օրը
please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ուրբաթ օրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ հարյուրավոր քաղաքացիներ երթ անցկացրեցին Երեւանի կենտրոնական փողոցներով:

Նրանք պարզել էին «Ազատ արձակեք քաղբանտարկյալներին» վերտառությամբ պաստառներ:

Նախքան երթի մեկնարկը Մարտիրոս Սարյանի արձանի մոտ հավաքվածներին ողջունեցին վերջին օրերին վաղաժամկետ ազատ արձակված Գաբրիել Գաբրիելյանը եւ Ֆելիքս Գեւորգյանը:

Ակցիան ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Ամփոփիչ ելույթներով հանդես եկավ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

«Մենք փողոցը չենք լքում: Երեք տարի կամքը, ցանկությունը, մուրազը, հաղթանակի հասնելու ձգտումը մեր մեջ չի մարում», - ասաց ՀՀՇ-ի նախագահը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեվոն Զուրաբյանը արձանագրեց, որ որեւէ միջադեպ տեղի չունեցավ, իսկ երթն էլ համարեց «հետմարտիմեկյան շրջանում ամենամեծը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG