Մատչելիության հղումներ

Հայաստանը անդամակցեց ԱՀԿ-ի Պետական գնումների համաձայնագրին


Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Պետական գնումների կոմիտեն այսօր Ժնեւում կայացած պաշտոնական նիստում միաձայն որոշում է ընդունել Պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն` ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Լամին ընդգծել է հայաստանյան իշխանությունների կողմից պետական կառավարման, մասնավորապես պետական գնումների ոլորտում իրականացվող քաղաքականության համարժեքությունը ԱՀԿ-ի հիմնարար սկզբնունքներին, ինչն ապացուցվում է Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության փաստով:

Հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Շվեյցարիա են գործուղվել երկու պաշտոնյաներ` էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություններից:

2003 թվականին ԱՀԿ-ին անդամակցության գործընթացի շրջանակներում Հայաստանը ստանձնել է Պետական գնումների մասին համաձայնագրին անդամակցելու պարտավորություն: Համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցը ամրագրված է նաեւ Եվրամիություն - Հայաստան Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման բանակցությունների նախապատրաստական գործընթացում: Համաձայնագրին անդամակցության գործընթացը սկսվել էր անցած տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG