WikiLeaks կայքի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանժը, ում նկատմամբ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը` Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել, կարող է առաջիկայում ներկայանալ ոստիկանություն: Այս մասին հաղորդել է Ասանժի փաստաբանը:
WikiLeaks-ի հիմնադիրը Շվեդիայի իշխանությունների կողմից մեղադրվում է բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների համար: Ինքը Ասանժը, ով ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների գտնվում է Մեծ Բրիտանիայում, կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքները` դրանք անվանելով WikiLeaks-ի դեմ «կեղտոտ արշավի» մի մաս: