Մատչելիության հղումներ

Պաշտոնական Վաշինգտոնը քննադատում է WikiLeaks-ի հերթական հրապարակումը


Պաշտոնական Վաշինգտոնը քննադատել է WikiLeaks-ի հերթական հրապարակումը ԱՄՆ-ի ազգային անվտանգության տեսանկյունից կենսական նշանակության օբյեկտների մասին:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, թե նման տեղեկատվության հանրայնացումը նույնն է, ինչ տրամադրել թիրախային ցուցակ այնպիսի ահաբեկչական խմբավորումների, ինչպիսին «Ալ Ղաիդա»-ն է:

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ գաղտնի ցուցակը գողացվել է ԱՄՆ-ի կառավարությունից, եւ դրա հրապարակումը կարող է վնաս պատճառել նաեւ Միացյալ Նահանգների գործընկերներին:

WikiLeaks կայքէջում հրապարակված հիշյալ փաստաթղթի համաձայն` Հայաստանում չկա որեւէ օբյեկտ, որը կենսական է ԱՄՆ-ի ազգային շահերի տեսանկյունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG