Մատչելիության հղումներ

Ազատ է արձակվել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված Գաբրիել Գաբրիելյանը


Ազատ արձակված ընդդիմադիր Գաբրիել Գաբրիելյանը:
Ազատ արձակված ընդդիմադիր Գաբրիել Գաբրիելյանը:

Երկուշաբթի օրը «Կալանավորների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց ընդդիմության 51-ամյա ակտիվիստ Գաբրիել Գաբրիելյանը:

Նա ձերբակալվել էր 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից մեկուկես ամիս անց` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով` դատապարտվելով 7 տարվա ազատազրկման: Հիվանդանոցում էր վերջին 7 ամիսներին:

«Ինձ ազատել է իմ ժողովուրդը», - ազատ արձակվելուց անմիջապես հետո ասաց Գաբրիելյանը` շարունակելով. - «Մենք չենք կոտրվել, չենք կոտրվելու»:

Համաներումը Գաբրիել Գաբրիելյանի վրա տարածվել էր մասնակիորեն, եւ այսօր նա ազատվել է պատժի կեսը կրելու հիմքով:

Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ «Մալաթիա»
գյուղմթերքների շուկայի աշխատակից Գաբրիելյանը իրեն այսօր էլ մեղավոր չի ճանաչում:

Կալանավայրերում շարունակում են մնալ մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ կալանավորված ու դատապարտված 10 անձ: Ընդդիմադիրները պահանջում են իրենց կողմնակիցներին ազատ արձակել մինչեւ Ամանոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG