Մատչելիության հղումներ

Իսպանիան արտակարգ դրություն է հայտարարել՝ ավիադիսպետչերների գործադուլի պատճառով


Իսպանիայի իշխանությունները պատմության մեջ առաջին անգամ արտակարգ դրություն են հայտարարել օդանավակայաններում՝ ավիադիսպետչերների կողմից արդեն երկրորդ օրը շարունակվող գործադուլի պատճառով, որի արդյունքում տուժել է ավելի քան 300 հազար ուղեւոր։

Երկրի ներքին գործերի նախարար Ալֆրեդո Պերես Ռուբալկաբայի խոսքով, այժմ արդեն գործադուլավորները հարկադրված են վերադառնալ աշխատանքի, հակառակ դեպքում՝ կձերբակալվեն եւ կկանգնեն դատարանի առջեւ։

Գործադուլի պատճառով երկրի ազգային ավիափոխադրողը՝ «Իբերիա» ընկերությունը, չեղյալ է հայտարարել նախապես ծրագրված բոլոր թռիչքները։ Պաշտոնյաների խոսքով, օդային տարածքը կշարունակի փակ մնալ ամենայն հավանականությամբ մինչեւ կիրակի։

Ավիադիսպետչերները բողոքում են աշխատանքի վատ պայմաններից, պահանջում են կրճատել աշխատանքային ժամերն ու բարձրացնել աշխատավարձը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG