Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները փորձում է վերականգնել վստահությունը դաշնակիցների շրջանում


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե Wikileaks կայքի կողմից ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերի գաղտնազերծումից հետո բավական ժամանակ է տրամադրել համաշխարհային առաջնորդների հետ բանակցություններին՝ վերջիններիս վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ վերականգնելու համար։

«Wikileaks –ի հրապարակած փաստաթղթերը չեն արտացոլում Միացյալ Նահանգների քաղաքականությունը», - BBC-ի հետ զրույցում ասել է Հիլարի Քլինթոնը եւ ներողություն խնդրել այն երկրներից, որոնք վիրավորական են համարել գաղտազերծված հեռագրերի բովանդակությունը։

Պետքարտուղարի խոսքով, արտահոսքը տեղի է ունեցել Պետդեպարտամենտի եւ Պենտագոնի միջեւ տեղեկատվության փոխանակման համակարգից, որն այլեւս չի օգտագործվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG