Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը օգնություն է առաջարկում Իսրայելին


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Իսրայելին օգնություն է առաջարկել այդ երկրի պատմության մեջ խոշորագույն անտառային հրդեհների լիկվիդացման գործում:

Երկու օրից ավելի մոլեգնող հրդեհները արդեն խլել են 40 մարդու կյանք, հազարավոր մարդիկ տարհանվել են:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուին հասցեագրած նամակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ:

Իսրայելի հյուսիսում գտնվող Խայֆա քաղաքի մերձակայքում հրդեհների մարման գործում օգնություն ցուցաբերելու նպատակով միջազգային օգնությունն արդեն ժամանել է:

Այստեղ են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Իսպանիայի, Ադրբեջանի եւ Ռումինիայի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG