Մատչելիության հղումներ

Շվեյցարիան կշարունակի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ ամրապնդման ջանքերը


Այդ մասին հայտարարել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Գյունթեր Բեխլերը` այսօր իր հավատարմագրերը հանձնելով նախագահ Սերժ Սարգսյանին:

Շվեյցարիան միջնորդի դեր է ստանձնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Շվեյցարիայի հետ հարաբերությունները զարգացնելու գործում, ինչին զգալիորեն կարող է նպաստել երկու երկրների միջեւ վերջին շրջանում ձեւավորված ակտիվ երկխոսությունը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանը Հայաստանին ցուցաբերած օժանդակության ու Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ հայկական համայնքի կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG