Մատչելիության հղումներ

Հաշմանդամների խնդիրները` կրկին օրակարգում


Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ նորից հիշեցրեցին Հայաստանում բնակվող հաշմանդամ մարդկանց տարրական իրավունքների ու դրանց պաշտպանության անհրաժեշտության մասին:

Հայաստանում ապրող 180 հազար գրանցված հաշմանդամների մեծ մասը աշխատունակ է, սակայն միայն մի քանի կազմակերպություններում աշխատում է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մի քանի տասնյակ մարդ, իսկ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում վիճակագրություն ընդհանրապես չկա, քանի որ նրանք անգամ որպես գործազուրկ հաշվառված չեն զբաղվածության կենտրոնններում:

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիմնական խնդիրների շարքում շարունակում է առաջնային մնալ նրանց սովորելու իրավունքը, թեեւ աստիճանաբար ներդրվում է ներառական կրթության համակարգը:

XS
SM
MD
LG