Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Աստանայում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Նիկ Քրեգգի հանդիպումը Աստանայում: 1-ը դեկտեմբերի, 2010թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Նիկ Քրեգգի հանդիպումը Աստանայում: 1-ը դեկտեմբերի, 2010թ.
ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդիպումներ է ունեցել նաեւ Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար, փոխվարչապետ Նիկ Քլեգգի եւ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցիացման համաձայնագրի շուրջ ս.թ. հուլիսին մեկնարկած բանակցություներին վերաբերող հարցեր:

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգգի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու ներդրումների խրախուսմանը, Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ:

Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Սերբիայի Նախագահ Բորիս Տադիչի հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-սերբական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG