Մատչելիության հղումներ

Ադրբեջանում եւ Հայաստանում պահվող գերիները հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել


Ներկայումս Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացին եւ Հայաստանում պահվող ադրբեջանցի զինվորականը հայրենիք վերադառնալու ցանկություն են արտահայտել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Շերին Պոլինեն:

«Այժմ շարունակվում են աշխատանքները այդ ուղղությամբ: Սակայն դեռեւս ձեռք բերված չէ լիակատար համաձայնություն գործողությունը իրականացնելու վերաբերյալ», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Պոլինեն:

«Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հոկտեմբերին ձեռք բերված համաձայնությամբ երկու երկրների միջեւ շարունակվում են ինտենսիվ բանակցությունները ռազմագերիների, քաղաքացիական անձանց եւ զոհվածների դիակների փոխանակման շուրջ», - ասել է Պոլինեն եւ հիշեցրել, որ նոյեմբերի 4-ին եւ 6-ին երկու գործողություն է իրականացվել, որոնց ժամանակ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հանդես է եկել որպես միջնորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG