Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Աստանայում հանդիպել է Դանիլո Թյիրկի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սարգսյանը եւ Թյիրկը քննարկել են հայ - սլովենական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր:

Սլովենիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ հոկտեմբերին Հայաստան կատարած իր պաշտոնական այցը կարեւոր խթան հանդիսացավ երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման, համագործակցության ուղղությունների նախանշման եւ մի շարք ոլորտներում երկկողմ կապերն ամրապնդող փաստաթղթերի ստորագրման համար: Դանիլո Թյիրկը Սերժ Սարգսյանին հրավիրել է եկող տարի պաշտոնական այց կատարել Սլովենիա, հրավերը Հայաստանի նախագահը ընդունել է:

Աստանայում նախատեսվում են նաեւ Սերժ Սարգսյանի երկկողմ այլ հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG