Մատչելիության հղումներ

Պատանդները անվնաս բաց են թողնվել ամերիկյան դպրոցից

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում ծավալված դրամատիկ իրադարձությունները խաղաղ ավարտ են ունեցել: Ոստիկանության փոխանցմամբ, Մարինեթ քաղաքի դպրոցներից մեկում երկուշաբթի օրը պատանդ վերցված 23 աշակերտները եւ ուսուցիչը գիշերը ազատ են արձակվել:

Նրանց պատանդ վերցրած անձի մասին տեղեկությունները չեն հաղորդվում, թեեւ տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են, որ հնարավոր պատանդառուն դպրոցի աշակերտներից մեկն է:

Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ինչու էր նա այդ քայլին դիմել եւ ինչ պահանջներ էր ներկայացրել:
XS
SM
MD
LG