Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմությունը կրկին փողոց է դուրս եկել


Վրաստանում ընդդիմությունը նախօրեին կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքից հետո այսօր կրկին փողոց է դուրս եկել։

Հարյուրավոր մարդիկ նախ փակել են կենտրոնական Ռուսթավելու պողոտան եւ պահանջել նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը, ապա շարժվել դեպի Հանրային հեռուստաընկերություն՝ ընդդիմությանը եւ իշխանությանը հավասար եթեր տրամադրելու կոչով։

Թեեւ ցուցարարները փակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն ու խնդիրներ ստեղծել երթեւեկության համար, ոստիկանությունը որեւէ կերպ չի միջամտել՝ Թբիլիսիից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG