Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր Բեյրությում ասել է, որ Թուրքիան լուռ չի մնա այն դեպքում, եթե Իսրայելը հարձակում նախաձեռնի Լիբանանի կամ Գազայի հատվածի դեմ։
«Մենք արդարությունը կպաշտպանենք մեր ունեցած բոլոր հնարավոր միջոցներով», - ասել է Էրդողանը Արաբական բանկերի միության կազմակերպած հավաքում։
«Ֆրանսպրեսը» նշում է, որ Հարավային Լիբանանը խիստ տուժել է «Հըզբոլլահի» զինյալների եւ Իսրայելի միջեւ 2006 թվականին տեղի ունեցած արյունալի պատերազմի ընթացքում։
Ուղիղ հեռարձակում