Մատչելիության հղումներ

Դատախազությունում եկող տարի բարեփոխումների ծրագիր կիրականացվի


Դատախազության համակարգում 2011 թվականին բարեփոխումների ծրագիր կիրականացվի, Հայաստանում կստեղծվի արդարադատության ակադեմիա, որը կնպաստի այս ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացին:

Այս մասին այսօր ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստան - Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրի համաձայն` ոստիկանության համակարգում իրականացվում են ծավալուն բարեփոխումներ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարեփոխումներն առավել արդյունավետ կլինեն, եթե ներառեն ամբողջ իրավապահ համակարգը: Այդ առումով կարեւորվել է միջազգային կառույցների աջակցությունը Հայաստանին, ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերն այդ գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG