Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի` Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրած իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովին:
Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը Վիլսոնի վճիռը որակել է որպես 20-րդ դարի պատմության մեջ հայերի համար «ամենակարեւոր իրադարձություններից մեկը, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը եւ վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետեւանքները»:
«Նախագահ Վիլսոնը ցանկանում էր, որ Հայաստանը օգտվի եվրոպական քաղաքակրթության ընձեռած բոլոր հնարավորություններից: Նա գիտեր, թե ինչ է նշանակում մեծ երկրի պատասխանատվությունը, նա չէր անտեսում փոքրաթիվ ժողովուրդների տառապանքները», - ասել է Սերժ Սարգսյանը: