Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի փորձագետները հաստատում են բելառուս լրագրողի ինքնասպանությունը


ԵԱՀԿ-ի դատական փորձագետները հաստատել են, որ բելառուս լրագրող Օլեգ Բյաբենինը ինքնասպանություն է գործել:

Ընդդիմադիր լրագրողին կախված էին գտել սեպտեմբերին: Բյաբենինի գործընկերները եւ Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչները կասկածի տակ էին առնում լրագրողի ինքնասպանության` իշխանությունների վարկածը, եւ պաշտոնական Մինսկը համաձայնություն էր տվել ԵԱՀԿ-ի փորձագետների կողմից ուսումնասիրության անցկացմանը:

Շվեդ եւ նորվեգացի փորձագետները իրենց հասանելի ապացույցների եւ փաստերի ուսումնասիրության արդյունքում եկել են եզրակացության, որ «պատճառ չկա կասկածելու, թե Բայբենինին կախել են մահը վրա հասնելուց հետո»:

Միաժամանակ, նրանք ընդգծել են, որ իրականացրել են գործի նյութերի «տեխնիկական գնահատում», այլ ոչ թե լիակատար հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG