Դատավճիռը նոյեմբերի 29-ին հրապարակելու վերաբերյալ` դատավորի հայտարարությունից առաջ ճառով հանդես եկավ ամբաստանյալ, ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերլիազոր Մորես Հայրապետյանի պաշտպան Գայանե Անտոնյանը: Նա իր ճառում բավականին մեծ տեղ էր հատկացրել մյուս ամբաստանյալին` Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանին:
Փաստաբանը, ստահոդ որակելով Աշոտ Հարությունյանի ցուցմունքները, հայտարարություններ արեց, որոնք հիմնականում համընկնում են մեղադրականին:
«Այս դատավարության ամբողջ ընթացքը Մորես Հայրապետյանի համար շատ ծանր փորձաշրջան էր: Նրան այլեւս պետք չէ ուղղվելու եւ հետեւություններ անելու համար ժամանակ սահմանել», - հայտարարեց Անտոնյանը:
Ճառով հանդես եկավ նաեւ Աշոտ Հարությունյանը: Նա, հերքեց իրեն ներկայացված մեղադրանքը, կրկին պնդեց, թե Մորես Հայրապետյանի ցուցմունքները սուտ են:
«Սենյակում էին Հայրապետյանը, ինչպես նաեւ Գարիկ Դավթյանը եւ Ղազարյանը: Մոտ երկու-երեք րոպե Վահան Խալաֆյանի հետ զրուցելուց հետո դուրս եմ գալիս: Միջանցքում նկատում եմ, թե ինչպես է Տոնոյանը մտնում սենյակ: Լսում եմ դմդմփոցի եւ աղմուկի ձայներ», - պատմեց Հարությունյանը:
Մեղադրող Կորյուն Փիլոյանը արձագանքեց Աշոտ Հարությունյանի ճառին. - «Այս ապացույցների առկայության պարագայում Աշոտ Հարությունյանը գտնում է, որ ինքնասպանություն չի եղել: Ցավն այն է, որ մենակ Աշոտ Հարությունյանի չի գտնում որ ինքնասպանություն չի եղել, այլ նաեւ [Խալաֆյանի իրավահաջորդների ներկայացուցիչ] Զեյնալյան Արտակը: Ինչո՞ւ: Եվ ի՞նչ է կատարվում` ըստ էության: Գործիք են դարձրել ե՛ւ տուժողի իրավահաջորդին, ե՛ւ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանին` այլ նպատակների իրականացնելու համար»:
Գործիք որակումը ալեկոծեց դահլիճը: Վահան Խալաֆյանի հորեղբայր Հմայակ Խալաֆյանը հակադարձեց Փիլոյանին` «այս վեց-յոթ ամիսներին մենք ցույց տվեցինք, որ մենք գործարքի, կոմպրոմիսի գնացող մարդիկ չենք»:
Ռեպլիկով հանդես եկավ նաեւ Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը:
«Իմ պաշտպանյալի վրա են թողել նաեւ այն մեղքը, թե իմ պաշտպանյալի գործողությունների հետեւանքով «արատավորվեց ոստիկանությունը»: Պիտի հիշեցնե՞մ, որ ոստիկանությունը, երբ մարտի 1-ին դուրս էր գալիս ժողովրդի դեմ, արդեն արատավորված էր», - հայտարարեց փաստաբանը` այս խոսքերով կրկին ալեկոծելով դահլիճը:
Մեղադրող Փիլոյանը, մասնավորապես, ակնարկեց, թե Սաֆարյանի նպատակը քաղաքական հայտարարություններ հնչեցնելն էր: