Մատչելիության հղումներ

Հայաստանը` մանկական «Եվրատեսիլ»-ի հաղթող

Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը շաբաթ ուշ երեկոյան հաղթող ճանաչվեց Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում:

12-ամյա Վլադիմիրը հանդես եկավ «Մամա» երգով:

Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանը, երրորդը` Սերբիան:

Հայաստանը առաջին անգամ է հաղթում մանկական «Եվրատեսիլ»-ում:

Վլադիմիր Արզումանյանը ծնունդով Ստեփանակերտից է, երաժիշտ-մանկավարժների ընտանիքից:
XS
SM
MD
LG