Մատչելիության հղումներ

Գյումրիի «ԳԱԼԱ» TV-ի աշխատանքային խումբը Կարսում բերման է ենթարկվել թուրք իրավապահների կողմից


Թուրքիայի Կարս քաղաքում աշխատող «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատանքային խումբը ուրբաթ օրը բերման է ենթարկվել տեղի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ինչպես հայտնում են Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունից, քաղաքի նախկին հայաբնակ թաղամասերից մեկում նկարահանումներ կատարելու ժամանակ «ԳԱԼԱ»-ի աշխատակիցներին են մոտեցել քաղաքացիական հագուստով մի քանի ծառայողներ եւ արգելել նկարահանումները: Այնուհետեւ, 5 հոգուց բաղկացած խմբին ուղեկցել են ազգային անվտանգության բաժանմունք՝ փաստաթղթային ստուգումներ իրականացնելու նպատակով:

Ծառայության աշխատակիցները տեղեկացրել են,որ հեռուստաընկերության աշխատանքային խումբը, առանց համապատասխան կառույցների թույլտվության, իրավունք չունի նկարահանումներ կատարել Կարսում,եւ ընդհանրապես, Թուրքիայի հանրապետության տարածքում:

Մոտ 1.5 ժամ խմբին ոստիկանության բաժանմունքում պահելուց եւ փաստաթղթերը ստուգելուց հետո «ԳԱԼԱ»-ի նկարահանող խմբին ազատ են արձակել՝ խնդրելով դադարեցնել հետագա նկարահանումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG