Պիեսի հիմքում պատմություն է երկար տարիներ հանրակացարանում ապրած Լիլիթի մասին, ով վերջապես սեփական բնակարան է գնել. «երջանկության համար նրան միայն շան, կամ գոնե տղամարդու ներկայությունն է պակասում»: Միեւնույն ժամանակ իր նոր բնակարան է տեղափոխվել Գլենդելից Հայաստան ժամանած Արսենը, ով նույնպես «լիակատար երջանկության հասնելու համար երազում է միայն հավաքարարուհու կամ գոնե կնոջ մասին»: Երկու գլխավոր հերոսները պիտի դառնան միմյանց «արհեստական արբանյակը»:
Նոյեմբերի 24-ին դրամատիկական թատրոնի բեմում սպասվում է երիտասարդական մի ներկայացման պրեմիերա: «Արհեստական արբանյակ» ռոմանտիկ կատակերգության ստեղծագործական խմբի անդամները թատերական ինստիտուտի ուսանողներ են, ովքեր արդեն ներկայացում բեմադրելու փորձ ունեն: