Մատչելիության հղումներ

Վրաստանում մահացավ ինքնահրկիզման դիմած փախստականը


Անցած գիշեր Թբիլիսիի այրվածքաբանության կենտրոնում մահացել է Աբխազիայից փախստական Նանա Պիլիան, ով երեք շաբաթ առաջ ի նշան բողոքի ինքնահրկիզման էր դիմել։

Հոկտեմբերի 27-ին հարկադիր տեղահանվածների ու փախստականների հարցերով զբաղվող նախարարության դիմաց Նանա Պիլիան իր վրա բենզին էր լցրել ու այրել։

Այդ գործողությամբ նա իր բողոքն էր հայտնել նախարարության դեմ, որը մերժել էր նրան բնակմակերես տրամադրել Թբիլիսիում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG