Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը պատրաստ է վարչապետին ներկայացնել բարեփոխումների նոր նախագիծ


Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան

Նոյեմբերի 18-ին լրանում է այն տասնօրյակը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանը որպես վերջնաժամկետ սահմանել էր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար` ներկայացնելու «պարզ եւ հասկանալի գործողությունների ծրագիր»: Իսկ հարցը ծագել էր կրթության ոլորտի կոռումպացվածությունից:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում բացատրեց, թե ինչպես է պատրաստվել համապատասխան նախագիծը, որը ներկայացվելու է ոչ միայն կառավարության ղեկավարին, այլեւ հանրությանը:

XS
SM
MD
LG