Մատչելիության հղումներ

Մարմինը` նոր պատկերային արվեստ Հայաստանում


Ցուցահանդեսի կատալոգը
Ցուցահանդեսի կատալոգը

Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում բացվել է «Մարմին. նոր պատկերային արվեստ Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է մարմնի պատկերման ու ընկալման տարբեր դրսեւորումներ:

Ցուցահանդեսը նախաձեռնել են հինգ արվեստագետ-համադրողներ` Արարատ Սարգսյան, Սարգիս Համալբաշյան, Արեւիկ Արեւշատյան, Արման Գրիգորյան եւ Դավիթ Կարեյան:

«Մարմին. նոր պատկերային արվեստ Հայաստանում» ցուցահանդեսում ներառվել են արվեստի տարբեր տեսակներ` գեղանկար, քանդակ, լուսանկար, վիդեո արտ, ինստալյացիա:

Մարմնի թեման քննարկող այս եզակի ցուցահանդեսում ներկայացված են հիմնականում ժամանակակից արվեստագետների նախորդ երկու տասնամյակների աշխատանքներ` այդ թվում Արարատ Սարգսյանի, Արման Գրիգորյանի, Էմիլ Գազազի, Թենի Վարդանյանի, Ազատ Սարգսյանի, Նարինե Զոլյանի եւ այլ հեղինակների: Նրանց կողքին մարմնի իրենց ընկալումն են ներկայացրել ավելի երիտասարդ արվեստագետներ` Տիգրան Խաչատրյան, Դիանա Հակոբյան, Սվետլանա Անտոնյան (Օկիան), Աստղիկ Մելքոնյան, Օվսաննա Շեկոյան եւ ուրիշներ:
XS
SM
MD
LG