Մատչելիության հղումներ

Գորան Բրեգովիչը ոտքի վրա պահեց դահլիճը


Հանրահայտ սերբ կոմպոզիտոր, կիթառահար և դիրիժոր Գորան Բրեգովիչը բացառիկ համերգով հանդես եկավ Երեւանում: Մոտ 3 ժամ տեւած համերգի ժամանակ դահլիճում մեծամասնություն կազմող երիտասարդներն անվերջ պարում էին բալկանյան տաք ռիթմների ներքո:

Բրեգովիչի համերգը իրականացավ «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Համերգից առաջ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երաժիշտը խոսեց իր ստեղծագործական գործունեության եւ «հարսանիքների ու թաղումների» իր նվագախմբի մասին:

XS
SM
MD
LG