Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում կայացել է Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահների հանդիպումը


Երեկ Ստեփանակերտում կայացել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Ղարաբաղի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հանդիպման մասնակիցները քննարկել են «հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը բարձր են գնահատել Ղարաբաղի Պաշտպանության բանակի մարտավարական զորավարժությունները` ընդգծելով, որ դա մեկ անգամ եւս փաստում է, որ հայկական կողմերը արդյունավետորեն պահպանում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում:

Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահները նաեւ անհրաժեշտ են համարել տնտեսական ոլորտում գործակցության շարունակական ընդլայնումը եւ խորացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG