Մատչելիության հղումներ

Իրաքցիները համաձայնեցրել են կառավարության հարցը


Իրաքի Քրդստանի ինքնավար տարածքի նախագահ Մասուդ Բարզանին ասել է, որ Իրաքի հիմնական քաղաքական դաշինքները համաձայնության են հասել նոր կառավարություն կազմելու հարցում։ Այն կոչվելու է «Ազգային համագործակցության կառավարություն»։ «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, դա թույլ կտա հաղթահարել Իրաքում 8 ամիս տեւող խորհրդարանական ճգնաժամը։


Վարչապետ Նուրի ալ Մալիքիի առաջնորդած շիա մահմեդականների միությունը պահպանելու է կառավարության ղեկավարի պաշտոնը։ Նախագահ Ջալալ Թալաբանին, ով ազգությամբ քուրդ է, պահպանելու է իր պաշտոնը, որը ենթադրում է հիմնականում արարողակարգային լիազորությունների կատարում։ Սունի մահմեդականների «Իրաքյա» դաշինքը, որի առաջորդը նախկին վարչապետ Իյադ Ալավին է, ստանալու է խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ Ինքը` Ալավին, նշանակվելու է Ռազմավարական կուսակցության խորհրդի նախագահ։

Իրաքի 335-տեղանոց խորհրդարանն այսօր նիստ է գումարելու, դա կլինի ընդամենը երկրորդ նիստը մարտի 7-ի ընտրություններից հետո։ Մասուդ Բարզանիի խոսքերով, բոլոր հիմնական խմբակցությունները խոստացել են ներկա լինել նիստին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG