Նա նշեց, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այդ մասին տեղեկացված են:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով, ադրբեջանական կողմում ներկայումս 6 հայ ռազմագերիներ կան` 1 քաղաքացիական անձ եւ 5-հոգանոց մեկ ընտանիք:
Անցած շաբաթավերջին Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահ Շահին Սայհիլովը հայտարարել էր, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցների հետ հանդիպմանը հայ գերիները ցանկություն են հայտնել Հայաստանի փոխարեն որեւէ այլ երկիր տեղափոխվել: Վկայակոչելով գործող կարգը` ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել էր, որ եթե ռազմագերիների եւ պատանդների մոտ բացակայում է իրենց երկիր վերադառնալու ցանկությունը, տվյալ երկրին նրանց հայրենադարձությունը անհնար է դառնում:
Ի պատասխան` Հայաստանի կառավարությանը առընթեր Գերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը դա «քարոզչություն» որակեց, վկայակոչելով իրենց հայտնի դեպքեր, երբ ադրբեջանական կողմը ստիպել է, որպեսզի միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելիս հայ գերիները նման հայտարարություններ անեն:
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց. - «Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ ռազմագերիները վերադառնալուց հետո ենթարկվում են քրեական պատասխանատվության, Հայաստանում նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվում: Իսկ երրորդ երկիր տեղափոխվելու կապակցությամբ կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, եւ ցանկության դեպքում նրանք կարող են երրորդ երկիր տեղափոխվել Հայաստանից»:
«Կա՞ն այդպիսի փաստեր, երբ ռազմագերին վերադարձել է եւ շարունակել է ծառայությունը, ազատվել է ծառայությունից եւ հանգիստ
իբրեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրում է: Դուք կարո՞ղ եք այդպիսի օրինակ ցույց տալ», - այս հարցին Դավիթ Կարապետյանը արձագանքեց. - «Հայաստանի Հանրապետությունում, համենայն դեպս, ռազմագերիները միշտ վերադառնալուց հետո որեւէ հետապնդման չեն ենթարկվել, քրեական պատասխանատվության չեն ենթարկվել` ի բացառյալ, եթե նրանք մեղադրվում են դավաճանության մեջ, պետական դավաճանության մեջ: Բացի այդ դեպքից` մնացած բոլոր դեպքերում նրանք որեւէ քրեական պատասխանատվություն չեն կրում»: