«Ամեն մարդ իր կարծիքը ազատ արտահայտելու իրավունք ունի», - ասաց Արմեն Հարությունյանը` հավելելով, թե չի պատրաստվում արձագանքել քաղաքական գործչի հայտարարություններին, քանի որ ինքը գործում է իրավական հարթությունում:
Իր ելույթում առաջին նախագահը, մասնավորապես, հայտարարել էր, թե Հայաստանի իշխանությանը Արմեն Հարությունյանի մատուցած ամենամեծ ծառայությունը բանտարկված ընդդիմադիրներին քաղբանտարկյալ բնորոշելուց խուսափելն է, ու հավելել. - «Մեծարգո պարոն Մարդու իրավունքների պաշտպան, մինչեւ հիմա չե՞ս հասկացել, որ դա հենց քո անմիջական գործն է, որ հենց դրա համար ես դու հարկատուներից փող ստանում, եւ որ ինքդ պետք է դա ապացուցես»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ անդրադարձել է նաեւ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին:
«Նա փայլուն կերպով լուծել է իր ներկայացրած բռնատիրական ռեժիմի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառումը խափանելու խնդիրը եւ դրանով հանգուցային դեր կատարել մեր երկրում ժողովրդավարության սահմանափակումների ու մարդու իրավունքների խախտումների խորացման, ինչպես նաեւ քաղբանտարկյալների հարցի լուծումը վիժեցնելու գործում», - ասել էր Տեր-Պետրոսյանը:
Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե չի ցանկանում արձագանքել Տեր-Պետրոսյանի քննադատությանը: