Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նորընտիր խորհրդարանը առաջին նիստն է անցկացնում


Ղրղըզստանի նորընտիր խորհրդարանը այսօր առաջին նիստն է անցկացնում:

Խորհրդարանում ներկայացված են 5 կուսակցություններ, որոնցից ոչ մեկին չի հաջողվել հոկտեմբերի 10-ին անցկացված ընտրություններում մեծամասնություն ստանալ:

Առավել թվով մանդատներ է ստացել «Ատա-Յուրտ» ազգայնական կուսակցությունը, որը սերտ առնչություն ունի երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հետ, ում պաշտոնանկությունը այս տարվա ապրիլին ուղեկցվեց արյունահեղությամբ:

Հաղորդագրությունների համաձայն` այսօրվա նիստին ներկա են 120 պատգամավորներից 92-ը, իսկ «Ատա-Յուրտ» կուսակցության 28 խորհրդարանականներից` 7-ը:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում ունեցած ելույթում երկրի նախագահ Ռոզա Օտունբաեւան պատգամավորներին կոչ է արել վեր կանգնել անձնական եւ քաղաքական հավակնություններից եւ արագ` մինչեւ նոյեմբերի 27-ը կառավարություն ձեւավորել:

Նիստին զուգահեռ` շուրջ հարյուր ցուցարարներ խորհրդարանի շենքի դիմաց իրենց բողոքն են արտահայտել «Ատա-Յուրտ» կուսակցության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG