Մատչելիության հղումներ

Մորնինգսթար. «Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի աշխատանքի համար Բրայզայից ավելի պատրաստված մարդ չկա»


«Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի աշխատանքի համար Մեթյու Բրայզայից ավելի պատրաստված մարդ Պետդեպարտամենտում չկա», - հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ ելույթ ունենալով Վաշինգտոնում անցկացվող «Ամերիկա - ադրբեջանական հարաբերություններ. «ռազմավարական գործընկերության» վիճակ» համաժողովում` ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ասել է. - «Ես չունեմ նախանշաններ առ այն, որ ներկայիս վարչակազմը կհրաժարվի Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար Մեթյու Բրայզային աջակցելուց»:

Ընդգծելով, որ «ոչ ոք չի կարող ասել, թե նա [Բրայզան] որքան ստիպված կլինի սպասել», Մորնինգսթարը հավելել է. - «Կարծում եմ, մեր բարեկամները Ադրբեջանում նույնպես շատ չեն ուրախանա, եթե մենք հրաժարվենք այդ թեկնածությունը սատարելուց»:

Ամերիկացի դիվանագետը հույս է հայտնել, որ հարցը լուծում կստանա, սակայն նշել է, որ «դա բարդ հարց է»:

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը ամերիկյան Սենատում սեպտեմբերին արգելափակեցին երկու հայամետ սենատորներ` Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG