Մատչելիության հղումներ

Amnesty International-ը Ռուսաստանին հորդորում է ապահովել լրագրողների անվտանգությունը


Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանի իշխանություններին հորդորել է ապահովել լրագրողների անվտանգությունը եւ վերջ տալ «անպատիժ հանցագործությունների չարագուշակ շղթային»:

Ռուսաստանի լրագրողները նույնպես բաց նամակ են հղել երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` «Կոմերսանտ» թերթի թղթակից Օլեգ Կաշինի վրա հարձակվողներին պատժելու պահանջով:

Կաշինը նոյեմբերի լույս 6-ի գիշերը դաժան ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից, ինչից հետո հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG