Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձեւի նախագիծը հանվել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ-ի ԽՎ)` նոյեմբերի 12-16-ը Վարշավայում անցկացվելիք նստաշրջանի օրակարգից:
Նստաշրջանի օրակարգը տեղադրված է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքէջում, եւ կանադացի զեկուցող Ռայնլ Անդրեյչուկի հեղինակած այդ նախագիծը օրակարգային հարցերի թվում չէ:
Նստաշրջանի նախնական ծրագրում, որը հրապարակվել էր հոկտեմբերի 26-ին, ասված էր, թե բանաձեւի նախագիծը ներկայացվելու է Վեհաժողովի քաղաքական կոմիտեի քննարկմանը:
Հայկական կողմի համար անընդունելի էր 6-կետանոց այդ նախագծում առկա «յոթ շրջանների օկուպացիա» ձեւակերպումը: