Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահը ներողություն է խնդրում խորվաթների ջարդի համար


Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ներողություն է խնդրել Վուկովարում խորվաթների ջարդի համար, որը համարվում է Խորվաթական պատերազմի ընթացքում սերբերի ամենավայրագ արարքը:

Տադիչը Սերբիայի առաջին ղեկավարն է, ով այցելել է Խորվաթիայի արեւելքում գտնվող Վուկովար քաղաքին մերձակա Օվչարա, ուր ամփոփված են 1991 թվականին սերբ ապստամբների կողմից հարավսլավական բանակի օգնությամբ սպանված շուրջ 260 խորվաթների աճյունները:

Ծաղկեպսակ դնելով Օվչարայի հուշահամալիրում` Տադիչն ասել է, որ եկել է հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին եւ «եւս մեկ անգամ ներողություն խնդրելու ու ափսոսանքի խոսքեր ասելու»:

Ավելի ուշ Տադիչը եւ իր խորվաթ գործընկեր Իվո Յոսիպովիչը ծաղկեպսակ են դնելու Պաուլին Դվոր գյուղում, որտեղ նույն 1991-ին խորվաթների կողմից 19 քաղաքացիական անձ է սպանվել, որոնցից 18-ը` սերբեր:

Տադիչի այցը Խորվաթիա գնահատվում է որպես Եվրամիությանը անդամակցության ձգտող երկու պետությունների միջեւ հաշտեցման խորհրդանշական քայլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG