Մատչելիության հղումներ

Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ հրթիռներ են արտադրելու


Թուրքիան եւ Ադրբեջանը ռեակտիվ համազարկերի համակարգերի համատեղ արտադրություն են սկսելու: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական զինվորական պատվիրակության ներկայացուցիչներին:

Ըստ հաղորդագրության` Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության եւ թուրքական ROKETSAN ընկերության միջեւ ստորագրվել է 170 միլիմետր եւ 122 միլիմետր տրամաչափերի հրթիռների համատեղ արտադրության մասին պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում է հրթիռների որոշ բաղադրիչներ ներկրել Թուրքիայից, իսկ արտադրությունը կազմակերպել Ադրբեջանում:

APA-ի փոխանցմամբ` ROKETSAN-ի 170 միլիմետր տրամաչափի հրթիռները կարող են խոցել 11 կիլոմետր, իսկ 122 միլիմետր տրամաչափի հրթիռները` 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG