Մատչելիության հղումներ

Իրանը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չճամփորդել Ֆրանսիա


Իրանը այսօր իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Ֆրանսիա ճամփորդելուց` հայտարարելով, թե այդ երկրում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը «լուրջ խռովություններ» են հարուցել:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը երկրի քաղաքացիներին հորդորել զերծ մնալ Ֆրանսիա «անկարեւոր ուղեւորություններից», իսկ մեկնողներին զգուշության կոչ է արել:

Ֆրանսիան իր քաղաքացիներին պաշտոնապես կոչ էր արել խուսափել Իրան այցելելուց 2009 թվականի արյունալի իրադարձություններից հետո, երբ հունիսին անցկացված նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեջադի վիճահարույց հաղթանակին հաջորդած բախումների հետեւանքով տասնյակ իրանցիներ զոհվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG