Մատչելիության հղումներ

Հայկական նոր ատոմակայանը կնախագծի մոսկովյան «Ատոմէներգոպրոեկտ»-ը


Հայկական նոր ատոմակայանի գլխավոր նախագծողն է լինելու մոսկովյան «Ատոմէներգոպրոեկտ» ընկերությունը: Այդ մասին այսօր հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով հիշյալ ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

«Ատոմէներգոպրոեկտ»-ը արտասահմանյան նախագծերին մասնակցության նշանակալի փորձ ունի, մասնավորապես` Իրանում Բուշերի ատոմակայանի, Հնդկաստանում Կուդամ-Կուլամի ատոմակայանի, Բուլղարիայում Բելենեի ատոմակայանի գլխավոր նախագծողն է, ինչպես նաեւ պայմանավորվածություն կա այն մասին, որ ընկերությունը կիրականացնի Հայաստանում ատոմակայանի նախագծման աշխատանքները», - ասված է ընկերության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG