Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նոր խորհրդարանում ներկայացված կլինի 5 կուսակցություն


Ղրղըզստանի նոր խորհրդարանում ներկայացված կլինեն 5 կուսակցություններ, սակայն դրանցից ոչ մեկը մեծամասնություն չի ստացել հոկտեմբերի 10-ի խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` «Ատա-Յուրտ» կուսակցությունը ստանալու է խորհրդարանի 120 մանդատներից 28-ը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` 26-ը, «Ար-Նամիս» կուսակցությունը` 25-ը, «Ռեսպուբլիկա» կուսակցությունը` 23-ը, եւ «Ատա-Մեկեն» կուսակցությունը` 18-ը:

Ընտրություններին մասնակցել են 29 կուսակցություններ:

Ղրղըզստանում հունիսի վերջին հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններով խորհրդարանին վերապահված են ավելի մեծ լիազորություններ, քան երկրի նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG